Շարմազանովը եւ Մելիքյանը` Ռուսաստանի նախագահի ընտրությունների դիտորդներ

Ռուսաստանի նախագահի մարտի 4-ին անցկացվելիք ընտրություններին ԱՊՀ-ի միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական խմբի կազմում ընդգրկված են նաեւ Հայաստանի Ազգային ժողովի ներկայացուցիչները` խորհրդարանի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ու պատգամավոր Գագիկ Մելիքյանը: Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` նրանք դիտորդական առաքելություն կիրականացնեն համապատասխանաբար Սանկտ Պետերբուրգում եւ Մոսկվայում: