Ըստ վարչապետի մամուլն ավելի ազատ է դարձել

Your browser doesn’t support HTML5

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը փետրվարի 9-ին մինչեւ կառավարության նիստը սկսելը անդրադարձավ «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության հրապարակած զեկույցին, որում 2010-ի համեմատ Հայաստանը 24 նիշով բարելավել էր դիրքերը կազմակերպության մամուլի ազատության տարեկան վարկանիշային աղյուսակում: