Հորադիզի մերձակայքում դիտարկումը հրադադարի խախտումներ չի արձանագրել

ԵԱՀԿ-ի առաքելությունը այսօր Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Հորադիզ բնակավայրի մերձակայքում:

Դիտարկումը իրականացրել են ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականները։ Ղարաբաղյան կողմից նրանց ուղեկցել են արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչները։

Ղարաբաղի արտգործնախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ` դիտարկումը անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, դրա ընթացքում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: