Մոսկվայում հրդեհ է բռնկվել միջուկային հետազոտությունների նախկին կենտրոնում

Ռուսաստանյան լրատվամիջոցների փոխանցմամբ` երեկ Մոսկվայում հրդեհ է բռնկվել միջուկային հետազոտությունների նախկին կենտրոնում, որտեղ արագացուցիչ է տեղակայված:

Երկրի արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացրել են, որ արագացուցչից ճառագայթման վտանգ չկա:

Զոհերի կամ տուժածների մասին որեւէ տեղեկություն չի հաղորդվում:

Շրջակա միջավայրի պահպանության «Գրինփիս» կազմակերպության ռուսաստանյան խումբը անհանգստություն է հայտնել պատահարի առնչությամբ: