Պանամայի նախկին դիկտատորը հոսպիտալացվել է

Պանամայի նախկին ղեկավար Մանուել Նորիեգան հոսպիտալացվել է` կաթվածի կասկածով:

77-ամյա նախկին դիկտատորը անցյալ տարի դատապարտվել է 20 տարվա ազատազրկման` 1980-ական թվականներին իր պաշտոնավարման օրոք իրականացրած քաղաքական սպանությունների համար: