Ոստիկանության պարզաբանումը լրագրողի կալանավորման առնչությամբ

Your browser doesn’t support HTML5

Փետրվարի փ-ին կալանավորված «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Հայկ Գեւորգյանի առնչությամբ նույն օրը երեկոյան ՀՀ ոստիկանության հայտարարությունում, մասնավորապես, ասված է. - «Հունվարի 13-ին Երեւանի Մհեր Մկրտչյան փողոցի թիվ 8 շենքի դիմաց «ՎԱԶ-21214» մակնիշի 19 ՕԼ 158 պետհամարանիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել Աշոտ Ֆրանգուլյանին, որը մարմնական վնասվածքներ է ստացել, իսկ վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի: