Նախընտրական «սուրճ-հարցում» Ռուսաստանում

Your browser doesn’t support HTML5

Ռուսաստանի սրճարանային ցանցերից մեկը ոչ պաշտոնական հարցում է անցկացնում՝ առաջիկա ընտրություններում նախագահի ամենասիրված թեկնածուին որոշելու համար։ Սրճարաններում, ըստ հաճախորդների ցանկության, դարչինի եւ կաթնային սերուցքի օգնությամբ սուրճի բաժակներում ուրվագծում են առաջադրված թեկնածուների դիմանկարները, ապա հաշվում՝ նրանցից ով է առավել հանրաճանաչ այցելուների շրջանում։