Օհանյանը Բրյուսելում մասնակցում է Աֆղանստանի եւ Կոսովոյի հարցերով նիստերին

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը երեկ մեկնել է Բրյուսել` մասնակցելու ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կայանալիք Աֆղանստանում եւ Կոսովոյում անվտանգության աջակցության միջազգային ուժերի գործողությանը մասնակցող երկրների պաշտպանության նախարարների ձեւաչափերով նիստերին:

Պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն` այցը կավարտվի փետրվարի 4-ին։