ՀԱԿ-ը քննարկել է մեծամասնական ընտրատարածքներում թեկնածուների առաջադրման հարցը

Այսօր տեղի ունեցել Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) քաղխորհրդի նիստ: ՀԱԿ-ի տարածած հաղորդագրության համաձայն, մբողջությամբ համամասնական ընտրակարգի անցնելուն ուղղված ջանքերին զուգահեռ, քաղխորհուրդը որոշել է քննարկել մեծամասնական ընտրատարածքներում թեկնածուների առաջադրման հարցը:

ՀԱԿ-ի մաս կազմող կուսակցությունները ներկայացրել են իրենց մոտեցումները եւ առաջարկությունները այդ հարցի կապակցությամբ:

ՀԱԿ-ի քաղխորհրդի նիստում անդրադարձ է եղել նաեւ փետրվարի 17-ին նախատեսված հանրահավաքի նախապատրաստական խնդիրներին: