Բաքվում տեղակայված զորամասում զինվոր է զոհվել

Բաքվի Բալաջարի շրջանում տեղակայված զորամասում մահացել է 21-ամյա զինծառայող Ռուֆին Ռահիմովը։

Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվական գործակալությունները` վկայակոչելով երկրի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից ստացած տեղեկատվությունը, զինվորը զոհվել է ինքնաձիգի հետ անզգույշ վարվելու պատճառով։