Եմենի նախկին նախագահը բուժվում է ԱՄՆ-ում

Եմենի նախկին նախագահ Ալի Աբդուլահ Սալեհը ժամանել է Միացյալ Նահանգներ բժշկական օգնություն ստանալու համար։

Պետական դեպարտամենտը չի հայտնել, թո կոնկրետ որտեղ է գտնվում Սալեհը, ով վնասվածք է ստացել անցած տարվա հունիսի մահափորձի արդյունքում։

33 տարի իշխելուց հետո Սալեհը անցած տարվա նոյեմբերին համաձայնել է ազատել նախագահի պաշտոնը, պայմանով, որ չի ենթարկվի դատական պատասխանատվության ցուցարարների վրա կրակ բացելու հրաման արձակելու մեղադրանքով։

Մի շարք երկրներ քննադատել են Միացյալ Նահանգներին Սալեհին մուտքի արտոնագիր տրամադրելու համար։