Costa Concordia-ի որեւէ այլ ուղեւորի ողջ գտնելու հույսերը մարում են

Փրկարարները հայտարարել են, որ այլեւս հույս չկա, որ ողջ կգտնեն հունվարի 13-ին Իտալիայի ափերի մոտ նավաբեկության ենթարկված Costa Concordia զբոսանավի որեւէ այլ ուղեւորի:

Մինչ օրս զբոսանավի 16 ուղեւորներ անհետ կորած են համարվում:

Ավելի քան 4 հազար ուղեւորների տեղափոխող զբոսանավի եւս 16 ուղեւորների մահը արդեն հաստատվել է: