Սիրիայում կրկին տասնյակ մարդիկ են սպանվել

Լոնդոնում տեղակայված «Մարդու իրավունքների սիրիական դիտարան» իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է, որ սիրիական անվտանգության ուժերը հինգշաբթի օրը Սիրիայում սպանել են 34 քաղաքացիական անձանց, այդ թվում` 10 երեխաների:

Ըստ իրավապաշտպան կազմակերպության` մահվան դեպքերը գրանցվել են հիմնականում Հոմս քաղաքում:

Բացի այդ, հաղորդվում է նաեւ 7 դասալիքի եւ կառավարական զորքերի 8 զինվորի մահվան մասին:

ՄԱԿ-ի տվյալներով` անցյալ տարվա մարտից Սիրիայում սկիզբ առած հակակառավարական բողոքի ակցիաները ուղեկցող բախումների ընթացքում սպանվել է ավելի քան 5 հազար մարդ: