Արաբական լիգայի ղեկավարը Սիրիայի իշխանությանը կոչ է անում դադարեցնել բռնությունները

Արաբական երկրների լիգայի ղեկավար Նաբիլ ալ-Արաբիին դիմել է Սիրիայի կառավարությանը` խնդրելով դադարեցնել անպաշտպան քաղաքացիական անձանց նկատմամբ բռնությունները:

Մեկշաբաթյա դադարից հետո Լիգայի դիտորդները երեկ վերսկսել են իրենց առաքելությունը Սիրիայում: