Սոչիում մեկնարկել է նախագահների եռակողմ հանդիպումը

Սոչիում քիչ առաջ սկսվել է Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը` նվիրված Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը։

Ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ` հանդիպումը տեղի է ունենում Սոչիին մերձակա Կրասնայա Պոլյանա հանգստավայրում։

Սա եռակողմ ձեւաչափով արդեն 10-րդ հանդիպումն է 2008 թվականից սկսած։