Միջնորդները հանդիպել են Ռուսաստանի փոխարտգործնախարարի հետ

Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը շաբաթ օրը հանդիպել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեի, Իգոր Պոպովի եւ Ժակ Ֆորի, ինչպես նաեւ ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ։

Ռուսաստանի արտգործնախարարության հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում քննարկվել են ղարաբաղյան կարգավորման գործընթացի արդի փուլին վերաբերող հարցեր` Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների` հունվարի 23-ին Սոչիում կայանալիք հանդիպման նախաշեմին։