Մատվիենկոն, Պուգաչովան եւ Տիմակովան` «Ռուսաստանի երեք ամենաազդեցիկ կանայք»

Ռուսաստանյան մի քանի լրատվամիջոցների համատեղ կազմած` երկրի ամենաազդեցիկ 100 կանանց ցուցակը գլխավորել են Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, երգչուհի Ալլա Պուգաչովան եւ նախագահի մամուլի խոսնակ Նատալյա Տիմակովան:

Առաջին տասնյակում են նաեւ առաջին տիկին Սվետլանա Մեդվեդեւան եւ հաղորդավարուհի Քսենյա Սոբչակը: