Սոչիում հանդիպում են Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հրավերով, աշխատանքային այցով մեկնում է Սոչի, որտեղ այսօր նախատեսված է Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը` նվիրված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը:

Սոչիում երկուշաբթի օրը տեղի կունենա նաեւ Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների երկկողմ հանդիպում: