Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը բաց է

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ արդեն բաց է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, որն առավոտյան փակ էր: Սակայն դեռ փակ է մնում Սելիմի լեռնանցքը:

Մերկասառույցի հետեւանքով դժվարանցանելի են Սյունիքի եւ Շիրակի ավտոճանապարհները: