«Ազատ դեմոկրատները» կմասնակցեն առաջիկա ընտրություններին

Ալեքսանդր Արզումանյան

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը մասնակցելու է առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Այսօր հրավիրած ասուլիսում այս մասին հայտարարեց կուսակցության ներկայացուցիչ, Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը:

Նա նշեց, որ կուսակցությունը դեռեւս չի որոշել, թե ինչ ձեւաչափով է մասնակցելու ընտրություններին` միայնա՞կ, թե՞ դաշինքով: Կուսակցությունը Դաշնակցության հետ միասնական համամասնական ցուցակ չի կազմի, բայց «Ժառանգության» հետ նմանօրինակ համագործակցությունը, Արզումանյանի խոսքով, բացառված չէ:

Ազատական գաղափարախոսության ջատագով «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը հիմնադրվել է 2011 թվականին: Կուսակցության ղեկավար կորիզը բաղկացած է հիմնականում նախկին ՀՀՇ ղեկավարներից:


Աստղիկ Բեդեւյան, Երեւան