Փաստաթութղը հեղինակել էր ազգայնական «Ատակա» կուսակցությունը, որն ակնհայտ հակաթուրքական դիքորոշում ունի եւ արդեն հինգերորդ անգամն է բանաձեւ ներկայացնում խորհրդարան։
«Շատ բնական է, որ մեզ նման հայրենասիրական կուսակցությունը պաշտպանում է Հայոց ցեղասպանության ճանաչումը», - հայտարարել է կուսակցության առաջնորդ Վոլեն Սիդերովը եւ ընդգծել. - «Երկիրը վատ կողմից ներկայացնող պատմական որոշ դրվագներ թաքցնելը, իմ կարծիքով, դեմագոգիա է»։
«Մենք չենք փորձում քաղաքականացնել հարցը կամ լույս սփռել պատմության վրա, սակայն համոզված ենք, որ անհրաժեշտ է ընդունել պատմության անգամ անցանկալի դրվագները», - հայտարարել է ազգայնական կուսակցությունը, որը 21 տեղ ունի Բուլղարիայի՝ 240 պատգամավոր ունեցող խորհրդարանում։
Բանաձեւի ընդունմանը կտրականապես դեմ է արտահայտվել թուրք փոքրամասնության տեսակետները ներկայացնող «Հանուն ազատության եւ իրավունքների» շարժումը:
«Խորհրդարանը այն վայրը չէ, որտեղ պետք է որոշվեն պատմական ճշմարտությունները, եւ այդօրինակ օրինագծերը սահմանափակում են խոսքի ազատությունը եւ կարծիք են պարտադրում», - հայտարարել կուսակցության պատգամավոր Լյուտվի Մեստանը։
Բուլղարիայում ապրող փոքրամասնություններիc ամենամեծաթիվը թուրքերն են՝ մեկ միլիոն, որոնք բավական ազդեցիկ տեղ են զբաղեցնում երկրի թե' քաղաքական, թե' տնտեսական դաշտում։
Թեեւ Բուլղարիայի մի շարք քաղաքներում` Պլովդիվում, Վարնայում, Բուրգասում, համայնքային իշխանությունները ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, այդուամենայնիվ, երկրի խորհրդարանը տարիներ շարունակ մերժում է այդօրինակ օրինագծերը։