Մամեդյարովը կմասնակցի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստերին

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը մասնակցելու է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի առաջիկա նիստերին։

Ինչպես տեղեկացնում է Day.az ինտերնետային պարբերականը` վկայակոչելով Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայության հաղորդագրությունը, Մամեդյարովը այդ նպատակով Նյու Յորք է այցելելու հունվարի 10-12-ը։

Ադրբեջանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ է ընտրվել անցած տարվա հոկտեմբերին։