Իրանի ներքին գործերի նախարարը կայցելի Հայաստան

Իրանի ներքին գործերի նախարար Մուստաֆա Մոհամեդ Նաջջարը, իրանական ISNA գործակալության փոխանցմամբ, հունվարի կեսին պաշտոնական այցով կժամանի Հայաստան:

Այցի շրջանակներում, ինչպես գործակալությանը փոխանցել է Իրանի ներքին գործերի նախարարի տեղակալ Մեհդի Մոհամադի-Ֆարդը, քննարկվելու են անվտանգությանը վերաբերող հարցեր: Օրակարգում կլինեն նաեւ մշակութային, առեւտրի ու տնտեսական ոլորտներին առնչվող հարցեր: