Հունգարիայում բողոքում են նոր սահմանադրության դեմ

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում տասնյակ հազարավոր մարդիկ բողոքի հանրահավաք են անցկացրել իշխող կուսակցության դեմ:

Ցուցարարները պահանջում են կուսակցության առաջնորդ, երկրի վարչապետ Վիկտոր Օրբանի հրաժարականը: Հունվարի 1-ից Հունգարիայիում ուժի մեջ է մտել երկրի նոր սահմանադրությունը: Ընդդիմությունը պնդում է, որ նոր սահմանադրությունը խարխլում է Հունգարիայում ժողովրդավարության հիմքերը: