Բակո Սահակյան․ «Մեր զինվորները ապահովում են կայունությունն ու խաղաղությունն ամբողջ տարածաշրջանում»

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 31-ին այցելել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանի հարավային հատվածի առաջնային գիծ եւ շնորհավորել զինծառայողներին Ամանորի եւ Սուրբ Ծննդի կապակցությամբ։

ԼՂ նախագահի պաշտոնական կայքէջում հրապարակված հաղորդարգության համաձայն, Բակո Սահակյանը նշել է, որ ամուր պահելով պետական սահմանը` Պաշտպանության բանակի զինվորները ապահովում են նաեւ կայունությունն ու խաղաղությունն ամբողջ տարածաշրջանում:

ԼՂ նախագահին ուղեկցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, պաշտոնատար այլ անձինք: