Հյուսիսային Կորեայում մեկնարկեց Կիմ Ջոնգ Իլի հուղարկավորությունը

Հյուսիսային Կորեայում մեկնարկել է երկրի նախկին առաջնորդ Կիմ Ջոնգ Իլի հուղարկավորության արարողությունը:

Ինչպես հաղորդում է հյուսիսկորեական պետական հեռուստատեսությունը, արարողությունը կտեւի երկու օր:

Պետական հեռուստատեսության ցուցադրած կադրերում երեւում է, թե ինչպես են մայրաքաղաք Փհենյանի հազարավոր բնակիչներ փողոցներում խոնարհում գլուխները` Կիմ Ժոնգ Իլի դին տեղափոխող մեքենան տեսնելիս:

Կիմ Ջոնգ Իլը մահացավ դեկտեմբերի 17-ին` Հյուսիսային Կորեայի ղեկավարի աթոռը թողնելով որդուն` Կիմ Ջոնգ Ունին: