Եգիպտոսում վերսկսվում է Մուբարաքի դատավարությունը

Կահիրեում այսօր վերսկսվում է Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի դատավարությունը, որը փաստաբանների միջնորդությամբ ընդհատված էր շուրջ երեք ամիս:

Մուբարաքը մեղադրվում է տարեսկզբին երկրում ծավալված հակակառավարական ակցիաների մասնակիցների վրա կրակելու հրաման տալու մեջ, ինչը հանգեցրել է շուրջ 850 մարդու մահվան:

Մեղքն ապացուցվելու դեպքում Եգիպտոսի նախկին նախագահին մահապատիժ է սպառնում։