ԱՄՆ-ը Ուկրաինային կոչ է անում ազատ արձակել Տիմոշենկոյին

Միացյալ Նահանգները Ուկրաինայի իշխանություններին կոչ է անում ազատ արձակել երկրի նախկին վարչապետին` 7 տարվա ազատազրկման դատապարտված Յուլիա Տիմոշենկոյին:

Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարկ Թոները հայտարարել է, որ պաշտոնական Վաշինգտոնը հիասթափված է առաջին ատյանի դատարանի դատավճիռն ուժի մեջ թողնելու մասին վերաքննիչ ատյանի` օրերս կայացրած որոշմամբ:

Յուլիա Տիմոշենկոն մեղադրվում է պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ:

Տիմոշենկոյի եւ նրա կողմնակիցների համոզմամբ, սակայն, նախկին վարչապետին իշխանությունները հետապնդում են քաղաքական դրդապատճառներով: