Ռուսաստանի դեսպանատան առջեւ՝ ընդդեմ ընտրական կեղծիքների

Your browser doesn’t support HTML5

Դեկտեմբերի 24-ին մի խումբ երիտասարդներ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան դիմաց հավաքվել էին՝ ի նշան Ռուսաստանի Պետդումայի ընտրությունների արդյունքների դեմ բողոքի: Թատերականացված էպիզոդներով ակցիայի մասնակիցները նկարագրում էին ընտրությունների ընթացքում տեղի ունեցած լցոնումներն ու ճնշումները: Ակցիան տեղի ունեցավ դիմացի մայթին, քանի որ ոստիկանները արգելեցին նրանց մոտենալ դեսպանատան շենքին: