Իրանը սկսում է 10-օրյա ծովային զորավարժությունները

Հորմուզի նեղուցը

Իրանի ռազմածովային ուժերն այսօր 10 օր տեւողությամբ զորավարժություններ են սկսում Հորմուզի նեղուցում, որը հանդիսանում է էներգակիրներով հարուստ Պարսից ծոցի երկրներից նավթի արդյունահանման կարեւորագույն ռազմավարական ճանապարհներից մեկը։

Իրանի ռազմածովային նավատորմի հրամանատար Հաբիբուլահ Սայարին հինգշաբթի օրը հայտարարել էր, որ «Վիլայեթ-90» խորագրով զորավարժությունների նպատակն է՝ «ցույց տալ Իրանի զինված ուժերի վճռականությունը, պաշտպանական եւ զսպողական կարողությունները՝ դրանով իսկ խաղաղության եւ բարեկամության ուղերձ հղելով Հարմուզի նեղուցում, Օմանի ծովում եւ Հնդկական օվկիանոսի ազատ ջրերում»։