Իրանը ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին ընդունելու պատրաստակամություն է հայտնում

Պաշտոնական Թեհրանը տեղեկացրել է, որ Իրանը պատրաստ է ընդունել ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) ներկայացուցիչներին:

Գործակալությունում Իրանի ներկայացուցիչը 2012 թվականի հունվարի առաջին շաբաթվա ընթացքում Վիեննայում հանդիպելու է ՄԱԳԱՏԷ-ի միջուկային տեսուչին եւ պայմանավորվածություն է ձեռք բերելու, որ հնարավորինս սեղմ ժամկետներում ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներն այցելեն Իրան: