Հայաստան ժամանեց Մահմուդ Ահմադինեժադը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը իր նստավայրում ընդունում է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադին, Երեւան, 23-ը դեկտեմբերի, 2011թ.

Այսօր մեկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը:

Իրանի նախագահին իր նստավայրում արդեն ընդունել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։

Այցի օրակարգը Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի պաշտոնական հաղորդագրությունում նշված չէ։