Թուրքիայում ավտովթարի հետեւանքով 24 մարդ է զոհվել

Թուրքիայի հարավարեւելյան Դիարբեքիր նահանգում այսօր տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով 24 մարդ է զոհվել, 8 մարդ վիրավորվել է։

Ինչպես հաղորդում է «Անադոլու» լրատվական գործակալությունը, իրար են բախվել ուղեւորատար ավտոբուսը եւ բեռնատարը։