Թուրք լրագրողները բողոքում են իրենց նկատմամբ ճնշումներից

Շուրջ 300 թուրք լրագրողներ ակցիա են անցկացրել Ստամբուլում` բողոքելով պետության կողմից լրատվամիջոցների նկատմամբ ահագնացող ճնշումներից:

Նախօրեին երկրում շուրջ չորս տասնյակ լրագրողներ են ձերբակալվել` քուրդ գրոհայինների գործունեությանը առնչություն ունենալու կասկածանքով: