Ռուսաստանցի երկու ընդդիմադիրները 15-օրյա կալանքից հետո ազատ արձակվեցին

15-օրյա կալանքից հետո Մոսկվայում այսօր ազատ են արձակվել ընդդիմադիր բլոգեր Ալեքսեյ Նավալնին եւ ընդդիմադիր «Սոլիդարնոստ» շարժման լիդերներից Իլյա Յաշինը:

Ընդդիմադիրները կալանավորվել էին դեկտեմբերի 4-ի խորհրդարանական ընտրություններին հաջորդած չարտոնված ցույցին մասնակցելու համար: