Հունվարի 1-ից չի գործի «Փակ շուկան»

Your browser doesn’t support HTML5

Երեւանի Մաշտոցի պողոտայի «Փակ շուկան» հունվարի 1-ից չի աշխատելու: Պատճառը վերանորոգումն է: Շուկայի փակմանը մնացել է 10 օր, սակայն վաճառողները դեռ վստահ չեն` իրակա՞ն է այդ ժամկետը, թե՞ ոչ, ինչպես նաեւ չգիտեն, թե երբ կվերադառնան իրենց աշխատանքին, շուկան կպահպանվի՞, թե՞ տեղում մեկ այլ բան կկառուցվի: