Եվրահանձնաժողովը վիզայի դյուրացման բանակցություններ կսկսի Հայաստանի հետ

Եվրոպական խորհուրդը լիազորել է Եվրահանձնաժողովին Հայաստանի եւ Ադրբեջանի հետ դյուրացված վիզային ռեժիմի հարցով բանակցություններ սկսել: Այս տեղեկությունը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատեց արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

Երբ Եվրահանձնաժողովը Հայաստանի հետ բանակցությունները ավարտված ճանաչի, Եվրոպայի խորհուրդը ձայների որակյալ մեծամասնությամբ պետք է որոշում ընդունի համաձայնագրերի ստորագրման եւ կնքման վերաբերյալ, այնուհետեւ դրանք պետք է ստանան Եվրոպական խորհրդարանի համաձայնությունը: