Բաքու է ժամանել ԱՄՆ-ի պաշտպանության փոխնախարարը

Ադրբեջան է ժամանել Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարի` հետախուզության հարցերով տեղակալ Մայքլ Վիքերսը։

Ինչպես 1news.az ինտերնետային պարբերականին փոխանցել են Բաքվում ԱՄՆ-ի դեսպանատնից, այցի շրջանակներում Վիքերսը հանդիպումներ է ունենալու Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւի, այլ պաշտոնյաների հետ։