Ռուսաստանում սգում են հորատիչ հարթակի աղետի զոհերին

Մուրմանսկի շրջանում այսօր սգո օր է հայտարարվել ի հիշատակ Օխոտսկի ծովում նավթահորատիչ հարթակի աղետի զոհերի։

Հորատիչ հարթակի վրա աշխատում էր 67 մարդ։ Այն խորտակվել է կիրակի օրը` ուժեղ փոթորկի պայմաններում հարթակը Կամչատկա թերակղզուց Սախալին կղզի տեղափոխելու ժամանակ։

Հարթակի անձնակազմի 14 անդամների հաջողվել է փրկել, հայտնաբերվել են 14-ի մարմինները, 39 մարդ անհետ կորած է համարվում։