Մինսկում ոստիկանությունը ցրել է բողոքի ակցիան

Բելառուսի մայրաքաղաքում ոստիկանությունը ցրել է բողոքի ակցիան` նվիրված 2010 թվականի նախագահական ընտրությունների մեկամյա տարելիցին։

Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի բելառուսական ծառայությունը, Մինսկի տարբեր մասերում ոստիկանները ձերբակալել են բողոքի ակցիայի մի քանի տասնյակ մասնակիցների:

Անցած տարվա դեկտեմբերի 19-ին Բելառուսում անցկացված նախագահական ընտրություններին, որոնց պաշտոնական արդյունքներով` 1994 թվականին երկիրը ղեկավարող Ալեքսանդր Լուկաշենկոն վերընտրվել է, հաջորդեցին ընդդիմության բողոքի ցույցերը, բախումները եւ զանգվածային ձերբակալությունները: