Դպրոցների ձմեռային արձակուրդը` դեկտեմբերի 26-ից

Դեկտեմբերի 26-ից Հայաստանի հանրակրթական դպրոցներում կմեկնարկի ձմեռային արձակուրդը, հաղորդում են կրթության եւ գիտության նախարարությունից։

Համաձայն կրթության եւ գիտության նախարարի հրամանով հաստատված 2011-12 թվականների ուստարվա պլանի` 3-12-րդ դասարանցիների արձակուրդը կտեւի մինչեւ 2012 թվականի հունվարի 8-ը ներառյալ, 1-ին եւ 2-րդ դասարանցիներինը` մինչեւ հունվարի 22-ը ներառյալ: