Պուտին. «Ընտրությունների արդյունքը արտահայտում է հանրության կարծիքը»

Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը այսօրվա հեռուստաելույթում ասել է, որ դեկտեմբերի 4-ին տեղի ունեցած Պետական դումայի ընտրությունների արդյունքը արտահայտում է հանրության կարծիքը։

Պուտինը հերքել է ընդդիմության պնդումներն այն մասին, որ իշխանությունները կեղծել են ընտրությունների արդյունքները։