Պետդումայի խոսնակը հրաժարվել է իր պատգամավորական մանդատից

Ռուսաստանի Պետդումայի խոսնակ Բորիս Գրիզլովը հրաժարվել է իր պատգամավորական մանդատից նորընտիր խորհրդարանում, սակայն շարունակելու է ղեկավարել «Եդինայա Ռոսիա» կուսակցության գերագույն խորհուրդը:

Գրիզլովը հայտարարել է, որ չնայած օրենքը որեւէ սահմանափակում չի մտցնում, սակայն ինքը սխալ է համարում երկու ժամկետից ավելի զբաղեցնել նույն պաշտոնը: