Նռնակներով հարձակում բելգիական քաղաքում. առնվազն մեկ զոհ եւ տասը վիրավոր

Բելգիայի արեւելյան Լիեժ քաղաքում ձեռքի նռնակներով հարձակման հետեւանքով առնվազն մեկ մարդ է զոհվել, տասը մարդ վիրավորվել է, հաղորդում են լրատվական գործակալությունները։

Ականատեսների վկայությամբ` անհայտ անձը կամ անձինք մինչեւ չորս նռնակ են նետել քաղաքի կենտրոնական հրապարակի ավտոբուսի կանգառում։

Ոստիկանությունը արագ ժամանել է դեպքի վայր եւ շրջափակել տարածքը։

Առայժմ այլ մանրամասներ չեն հաղորդվում։