Անկախության տարիների հայ ժամանակակից արվեստը` մեկ գրքում

Your browser doesn’t support HTML5

Հայաստանի մշակույթի նախարարության եւ ՄԱԿ-ի Զարգացման հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ դեկտեմբերի 12-ին Նկարիչների միությունում տեղի ունեցավ անկախության 20-ամյակին նվիրված «Հայացք. Հայաստանի ժամանակակից արվեստ» պատկերագրքի շնորհանդեսը եւ գրքում ներառված 36 ժամանակակից հայ արվեստագետների գործերի ցուցահանդեսը: