Ստորագրվեց ԵՄ-ին Խորվաթիայի անդամակցելու փաստաթուղթը

Այսօր ստորագրվել է փաստաթուղթ, ըստ որի Խորվաթիան 2013 թվականի հուլիսի 1-ից կդառնա Եվրամիության անդամ:

Այս որոշումը ողջունել են ԵՄ-ի 27 անդամ երկրների ղեկավարները:

Շուրջ մեկ շաբաթ առաջ Եվրախորհրդարանը ձայների ձայների ճնշող մեծամասնությամբ որոշում էր ընդունել, համաձայն որի` Խորվաթիան պատրաստ է անդամակցել Եվրամիությանը։