ԱՄՆ-ը պատրաստ է աջակցել Հունաստանին` ճգնաժամից դուրս գալու համար

ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը Հունաստանում այդ երկրի վարչապետ Լուկաս Պապադեմոսի հետ հանդիպումից առաջ հայտարարել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները պատրաստ է ամեն կերպ օգնել Հունաստանին դուրս գալու ճգնաժամից:

Բայդենը երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Հունաստան: Նրան արդեն ընդունել է Հունաստանի նախագահ Կառլոս Պապուլիասը: