Հարավային Օսիայի գերագույն դատարանը կքննի Ջիոեւայի բողոքը

Հարավային Օսիայի գերագույն դատարանը վաղը կքննի նախագահության ընդդիմադիր թեկնածու Ալլա Ջիոեւայի բողոքը:<br /> <br /> Ջիոեւան բողոքում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլն անվավեր ճանաչելու դեմ: Քվեարկության երկրորդ փուլի արդյունքներով, որոնք հետագայում չեղյալ հայտարարվեցին, նախագահական ընտրություններում հաղթել էր Ջիոեւան: