Վրաստանը՝ «Մանկական Եվրատեսիլ - 2011»-ի հաղթող

Շաբաթ ուշ երեկոյան Երեւանում անցկացված «Մանկական Եվրատեսիլ - 2011» երգի մրցույթում հաղթող ճանաչվեց Վրաստանը ներկայացնող CANDY խումբը՝ Candy Music երգով։

Երկրորդ տեղը գրավեց Նիդերլանդները, երրորդը՝ Բելառուսը։

Հայաստանի ներկայացուցիչ Դալիթան Welcome to Armenia («Բարի գալուստ Հայաստան») երգով գրավեց հինգերորդ տեղը։