Սիրիայում իշխանությունների բռնությունների հետեւանքով 307 երեխա է զոհվել

Սիրայի իշխանությունների կիրառած բռնությունների հետեւանքով զոհվել է 307 երեխա: Այս մասին այսօր հայտարարել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահը:

Նա առաջարկել է այս փաստը ներառել մարդկության դեմ հանցագործության կապակցությամբ Սիրայի հարցով Միջազգային դատարան դիմում ներկայացնելիս:

Նշենք, որ Սիրիայում ութ ամիս շարունակ չդադարող բռնությունների հետեւանքով զոհերի թիվն անցել է 4000-ից: